Ինչ հանձնարարականներ պետք է պաշտպանեն հասարակական սննդի օբյեկտները
Ինչ հանձնարարականներ պետք է պաշտպանեն հասարակական սննդի օբյեկտները

Հասարակական սննդի օբյեկտների համար հրապարակվել են նոր կորոնավիրուսով (SARS-CoV-2) առաջացած վարակի (COVID-19) հետ կապված ընդհանուր հանձնարարականներ, որոնք անհրաժեշտ կլինի պաշտպանել:

Հանձնարարականները բաղկացած են մի քանի մասից: Այդ թվում հիմնական հանձնարարականներն են.

Մարդկանց հավաքից խուսափելու նպատակով, հաճախորդների ընդունումը պետք է ապահովվի նախնական ամրագրման համակարգի միջոցով (նախնական հերթագրման ծառայություն), իսկ այն դեպքում եթե՝ ծառայությունը ստանում է տեղում առաքման ծառայության ներկայացուցիչը (իրավաբանական անձի ներկայացուցիչը), ապա սպասելու գործողությունը պետք է իրականացվի շենքից դուրս, ապահովելով անվտանգ հեռավարությունը. Այն դեպքում, եթե ծառայությունը մատուցվում է ֆիզիկական անձին, թույլատրվում է սպասել փակ տարածքում դիմակով և սոցիալական հեռավարության համապատասխան նորմերիպաշտպանությամբ:

Միևնույն ժամանակ, պետք է սահմանվի հյուրերի տեղը (հատակին նշան դնելով և հեռավարությունը պահպանելով), բացի այդ աշխատողներին և սպառողներին պետք է վարակի դեմ պայքարի տեսանկյունից տրամադրել լրատվություն. Պետք է ապահովվի աշխատողների և հաճախորդների ամենօրյա տեսասքրինինգը և ջերմասքրինինգը:

Բացի այդ, օբյեկտները պետք է վերահսկեն աշխատողների և հաճախորդների քանակը, օբյեկտի մուտքում պետք է տեղադրվի այսպես կոչված դեզոբարյերը, դրամարկղի մոտ պետք է մոնտաժված լինի հատուկ պաշտպանից պատնեշ, հաճախորդի հետ անմիջական շփումից խուսափելու համար:

«Աշխատանքի վայրում ձեռքերի պարբերական ախտահանման համար, պետք է տեղադրված լինի առնվազն 70 տոկոսանոց ալկոհոլ պարունակող ձեռքի մշակման լուծույթ կամ նմանատիպ արդյունավետություն ունեցող որևէ լուծույթ: Առավելություն կտրվի անկանխիկ վճարումներին»,- ասված է առողջապահության նախարարության հանձնարարականներում:

Հանձնարարականներում առանցին նշված են պահանջները բաց տարածք ունեցող (Բաց ռեստորան, բաց սրճարան) հասարակական սննդի օբյեկտների համար. 

  • Հաճախորդների սեղանների միջև պահպանեք անվտանգ տարածություն, առնվազն երկու մետր
  • Աթոռների ետնամասերի միջև տարածությունը առնվազն մեկ մետր
  • Մեկ սեղանի շուրջ կարող է տեղավորվել ոչ ավել քան վեց մարդ
  • Որպես բացառություն, մինչև 12 տարեկան դեռահասը կարող է տեղավորվել մեկ սեղանի շուրջ
  • Այն դեպքում եթե չի ստացվում երկմետրանոց հեռավարության պաշտպանություն, պետք է օգտագործվի ժամանակավոր պաշտպանիչ պատնեշ: Օգտագործեք անհատական սպասարկման ​​մեթոդը
  • Խմիչքներով սպասարկման տարածքում (բար), բարմենի հետ անմիջական շփումից խուսափելու նպատակով, խմիչքներով սպասարկումը ապահովեք անհատական, սեղանի մոտ առաքման ծառայությամբ
  • Ապահովել շենքից դուրս սեղանների և հետիոտն տարածքի միջև անվտանգ հեռավարությունը

Փակ տարածք ունեցող հանրային սննդի օբյեկտների համար սահմանված են հետևյալ պահանջները.

Սրահում պետք է ապահոված լինի սեղանների և նստելատեղերի դասավորվածությունը հետևյալ պահանջների նախատեսմամբ.

  • Սեղանների միջև պաշտպանեք անվտանգ տարածությունը, առնվազն երկու մետր
  • Մեկ սեղանի մոտ նստած հաճախորդների միջև պետք է ապահովվի առնվազն մեկ մետրանոց հեռավարություն
  • Մեկ անձի համար տրամադրվող տարածքը պետք է լինի առնվազն 2.25 քառակուսի մետր
  • Աթոռների ետնամասերի միջև հեռավորությունը առնվազն մեկ մետր
  • Մեկ սեղանի մոտ տեղավորեք ոչ ավել քան վեց մարդ
  • Որպես բացառություն, հնարավոր է ընտանիքի անդամի և մինչև 12 տարեկան դեռահասի տեղավորում մեկ սեղանի մոտ
  • Այն դեպքում եթե չի ստացվում երկմետրանոց հեռավարության պաշտպանություն, պետք է օգտագործվի ժամանակավոր պաշտպանիչ պատնեշ: Միևնույն ժամանակ, 30 քառակուսի մետր տարածք ունեցող ճաշասենյակում արգելվում է օգտագործել պաշտպանից պատնեշներ, իսկ 30 քառակուսի մետր տարած ունեցող ճաշասենյակներում թույլատրվում է պաշտպանիչ պատնեշներ տեղավորել ճաշասենյակի ոչ ավել քան 50% տարածքում (այս դեպքում մեկ անձի համար նախատեսված տարածքը պետք է լինի առնվազն 1,8 քառակուսի մետր
  • Փակ տարածքներում ապահովեք բնական օդափոխությունը: Եթե ​​դա հնարավոր չէ, օգտագործեք արհեստական ​​օդափոխության համակարգը: Սահմանեք դրա աշխատանքի ինժիներական հսկողություն
  • Օգտագործեք անհատական ​​սպասարկման մեթոդը
  • Ապահովեք հյուրերի համար տպագրված միանգամյա օգտագործման ընտրացանկ: Էլեկտրոնային ընտրացանկ առաջարկելու դեպքում, էկրանի մոտ տեղադրեք ախտահանիչ միջոցներ, համապատասխան պարտավոր նշանի ցուցմունքով
  • Խմիչքներով սպասարկման տարածքում (բար), բարմենի հետ անմիջական շփումից խուսափելու նպատակով, խմիչքներով սպասարկումը ապահովեք անհատական, սեղանի մոտ առաքման ծառայությամբ
  • Այս պահանջները պատկերելու համար, պարտադիր է սեղանների դասավորվածության և հեռավարության գծագրումը

Ապսեները ձեռքով լվանալիս պետք է հետևել հետևյալ ընթացակարգերին.

  • Խոհանոցային պարագաները պետք է լվացվեն և չորացվեն հատուկ նշված տարածքում
  • Սպասքը պետք է մեխանիկորեն ազատվի սննդի մնացորդներից
  • Լվացեք առնվազն 400 C աստիճան ջրով և լվացման հնարավորությունների օգտագործմամբ առաջին խոհանոցային լվացարանում
  • Կրկին լվանալ 400 C աստիճան ջրով և ավելի քիչ քանակությամբ լվացման հնարավորություններ օգտագործելով երկրորդ լվացարանում
  • Պարզաջրվի ոչ պակաս քան 650 C ջերմաստիճան տաք հոսող ջրով
  • Քամվի և չորանա հատուկ սարքավորանքի վրա
  • Մանր սարքավորանքները ՝ տախտակները, թիակները, սպաթուլաները և այլն, տաք ջրով լվանալուց հետո պետք է չորանան: Խոհանոցային պարագաները լվացվելու են տաք ջրով, հատուկ միջոցներով
  • Ձեռքով լվանալու դեպքում պետք է նախատեսվեն երեք մասից բաղկացած լվացարան և երկու մասից բաղկացած լվացարան ապակե ամանների և ճաշարանային սարքավորանքների համար
  • Գարեջրի բարերում բաժակները պետք է լվանալ 45-50 աստիճան տաք ջրով, օգտագործելով լվացման միջոցներ և ախտահանիչ նյութեր
  • Լվացքի բաժանմունքներում պատերին պետք է տեղադրվի լվացման ուղեցույցները

Սփռոցների և անձեռոցիկների հիգիենայի նորմերը հետևյալն են.

  • Օգտագործեք մեկանգամյա օգտագործման սփռոցներ կամ հնարավորինս սահմանափակեք դրանց օգտագործումը, քանի որ սեղանները մաքրելուց և ախտահանելուց հետո կլինի ավելի բարեհույս
  • Օգտագործված անձեռոցիկները տեղադրեք հատուկ պայուսակում կամ փակվող տարայում

Մաքրում և ախտահանում.

  • Խստացրեք մաքրման և ախտահանման միջոցները ընդհանուր տարածքներում (զուգարաններ, միջանցքներ, սրահներ, վերելակներ և այլն): Մաքրման համար սահմանեք պարբերական երկժամանոց ռեժիմ
  • Մաքրման ժամանակ հատուկ ուշադրություն դարձրեք այն առարկաներին, որոնց հաճախ դիպչում են ձեռքով, օրինակ ՝ բռնակներ, վերելակի կոճակներ, անջատիչներ, դռան կոճակներ և այլն
  • Մաքրում իրականացնող աշխատակիցներին ապահովեք հավելյալ տեղեկությամբ
  • Յուրաքանչյուր մաքրման հնարավորություն (օրինակ՝ հատակի մաքրման կտոր), որը պատրաստված է կտորից, օգտագործելուց հետո լվացեք ախտահանիչ միջոցներով
  • Ընդհանուր օգտագործման տարածքների մաքրումը/ախտահանումը պետք է իրականացվի խոնավ մեթոդով, բռնազավթված  տարածքներից բռնի տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարի No 01-123/օ հրամանի, նոր կորոնավիրուսով  (SARS-CoV-2) առաջացած վարակի  (COVID-19) տարածման կանխարգելման և կառավարման ապահովման նպատակով իրականացվելիք միջոցառումների մասին համապատասխան հավելվածի համաձայն:

Ուղեցույցում ներկայացված են նաև այն պարտավորությունները, որոնք պետք է կատարի գործատուն.

  • Երևացող վայրերում տեղադրեք COVID 19-ի կանխարգելիչ միջոցառումների մասին տեղեկություն
  • Օբյեկտի մուտքի մոտ, աշխատակիցների և հյուրերի համար, տեղադրեք ձեռքի հակասեպտիկ միջոցներ
  • Ապահովեք աշխատողների և հյուրերի ձեռքերի հիգիենան, ջրով և հեղուկ օճառով
  • Ապահովեք աշխատավայրումմիանգամյա օգտագործման անձեռոցիկները
  • Աշխատողներին ապահովեք անհրաժեշտ անհատական ​​պաշտպանիչ միջոցներով (ձեռնոցներ, դիմակներ, պաշտպանիչ լուսարձակներ/ակնոցներ, գոգնոցներ, հատուկ կոշիկներ
  • Յուրաքանչյուր հաճախորդին հյուրընկալելուց հետո մաքրել սեղանները օգտագործելով ախտահանիչ լուծույթ
  • Աշխատակիցներին ծանոթացրեք հիգիենայի հնարավորությունների պատշաճ օգտագործման և դրանց հետագա պահման/հեռացման վերաբերյալ
  • Պարբերաբար, օր մի քանի անգամ (առնվազն երկու ժամ ինտերվալով), օդափոխեք աշխատանքային տարածքները
  • Ապահովեք աշխատողների/հաճախորդների կողմից միանգամյա օգտագործման անձեռոցիկների համար փակ տուփ, ինչպես նաև հեռացրեք տարածքից ժամանակին
  • Յուրաքանչյուր աշխատանքային օրվա ավարտից հետո ապահովեք, որ աշխատանքային տարածքը մաքրվի թաց մեթոդով, օգտագործելով ախտահանիչ լուծույթ
  • Գործատուն պարտավոր է վերահսկել այս նորմերով  սահմանված հանձնարարականների կատարումը

Բացի այդ, գրված են աշխատողների պարտավորությունները.

  • Պաշտպանեք ձեր աշխատավայրում հիգիենայի նորմերը
  • Աշխատանքը կատարելիս օգտվեք գործատուի կողմից տրամադրված պաշտպանիչ սարքավորումները
  • Աշխատանքի ավարտին ախտահանիչ միջոցներով մաքրեք աշխատանքային տարածքը և գործիքները, որոնք օգտագործել եք աշխատանքի ընթացքում
  • Օգտագործեք սպիրտ պարունակող ձեռքի մաքրման միջոցներ այն դեպքում, եթե չեք կարող լվանալ և չորացնել ձեռքերը: Հիշեք, որ ձեռքերը օճառով և ջրով լվանալը նախընտրելի է
  • Խուսափեք ձեռքերով աչքերին, քիթ կամ բերանին դիպչելուց: Աշխատանքի ընթացքում ապահովեք, որ մազերը կապված լինեն
  • Ձեռնոցները հաճախ փոխեք: Փոխելիս անհրաժեշտ է լվալ ձեռքերը
  • Ձեռնոցները ձեռքի լվացմանը փոխարինող մի համարեք: Ձեռքերի լվացումը վարակի տարածման կանխարգելման ավելի արդյունավետ միջոց է, քան միանգամյա օգտագործման ձեռնոցը
Թողնել մեկնաբանություն