Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 99 նոր դեպք, ապաքինվել է 78 պացիենտ
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 99 նոր դեպք, ապաքինվել է 78 պացիենտ

Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 99 նոր դեպք, ապաքինվել է 78 պացիենտ: Բացի այդ, վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է մեկ պացիենտ:

Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությունը:

Վերջին օր ու գիշերվա ընթացքում, երկրում կորոնավիրուսի վրա հետազոտվել է 3 666 մարդ: Հունիսի 16-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 223 904 դեպք, այստեղից ապաքինվել է 215 533 պացիենտ:

Ինչ վերաբերում է մահացության դեպքերին, Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 4 490 մարդ:

Թողնել մեկնաբանություն