Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի որոշ շրջաններից ռուս զինվորականների և սահմանապահների դուրսբերման շուրջ
Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի որոշ շրջաններից ռուս զինվորականների և սահմանապահների դուրսբերման շուրջ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են ռուս զինվորականների և սահմանապահների դուրսբերման շուրջ Հայաստանի որոշ շրջաններից։ Այս մասին ռուսական լրատվամիջոցներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Բացի այդ, ըստ Կրեմլի ներկայացուցչի, հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան Իրանի և Թուրքիայի սահմանին։

«Այո, իսկապես այդպես է։ 2020 թվականի աշնանը հայկական կողմի խնդրանքով մեր զինվորականներն ու սահմանապահները տեղակայվեցին հայկական մի շարք շրջաններում։ Փաշինյանն ասաց, որ այսօր փոխված պայմանների պատճառով նման անհրաժեշտություն չկա, հետևաբար նախագահ Պուտինը համաձայնել է մեր զինվորականների և սահմանապահների դուրսբերմանը»,- ասել է Պեսկովը։

Հիշեցնենք՝ երեկ երեկոյան Կրեմլում կայացել է Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի երկկողմ հանդիպումը։