Սննդամթերքի ազգային գործակալությունը Չաքվիի անասնաբուժական դեղատանը ժամկետանց դեղամիջոցներ է հայտնաբերել

12:41, 01.07.2026

Պլանային տեսչական ստուգման ժամանակ Աջարիայի դեպարտամենտի տեսուչները Չաքվի ավանում, ԱՁ Է.Ղ.-ի անասնաբուժական դեղատանը (հասցե՝ Չաքվի, Թամար Թագուհու փողոց N34) հայտնաբերել են ժամկետանց դեղամիջոցներ։ Այս մասին տեղեկատվություն է տարածում Սննդամթերքի ազգային գործակալությունը:

Գերատեսչության հաղորդմամբ՝ շրջանառությունից հանվել են հականեխիչ, հակաբորբոքային միջոց հանդիսացող կնդրուկի (եղևնու) քսուքը, հակամանրէային, ախտահանիչ «Իոդզեֆ» լուծույթը և հակամակաբուծային ներարկման «Prius» լուծույթը:

«Ժամկետանց դեղամիջոցները կոչնչացվեն գործակալության վերահսկողությամբ: ընտանի կենդանիների առողջության պահպանման նպատակով Սննդամթերքի ազգային գործակալությունը շարունակում է անասնաբուժական կլինիկաների և դեղատների վերահսկողությունը ողջ երկրի տարածքում: Սննդամթերքի ազգային գործակալությունը կոչ է անում բիզնես օպերատորներին իրենց գործունեությունն իրականացնել օրենսդրության պահանջներին համապատասխան, պահպանել դեղամիջոցների իրացման ժամկետներն ու պահպանման պայմանները»,- ասված է գործակալության տարածած տեղեկատվության մեջ:

Նմանատիպ