Միասնական ազգային քննությունների համար կնշանակվեն քաղաքային ավտոբուսների լրացուցիչ երթուղիներ
Միասնական ազգային քննությունների մասնակիցների տեղափոխման նպատակով մայրաքաղաքի քաղաքապետարանը կնշանակի մունիցիպալ ավտոբուսների լրացուցիչ երթուղիներ. այս մասին մունիցիպալիտետի կառավարության նիստում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Նրա խոսքով՝ մունիցիպալ ավտոբուսները կմեկնեն «Ախմետելիի թատրոն», «Դիդուբե» և «Սամգորի» մետրոյի կայարանների վերին ելքերին հարող տարածքներից։
«Թբիլիսիի քաղաքապետարանը, միասնական ազգային քննություններին մասնակցող անձանց տրանսպորտային սպասարկման նպատակով, կնշանակի մունիցիպալ ավտոբուսների լրացուցիչ երթուղիներ։ Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի կողմից սահմանված քննական ժամանակահատվածում՝ հուլիսի 2-ից հուլիսի 30-ը, հատուկ երթուղիներ կսահմանվեն հետևյալ քննական կենտրոնների ուղղությամբ՝ թիվ 39, 103, 147, 160, 175, 177, 181 և 191 հանրակրթական դպրոցներ»,- հայտարարել է Կախա Կալաձեն։
Նրա տեղեկացմամբ՝ քննությունների և մրցույթի մասնակիցներին հասարակական տրանսպորտը կսպասարկի ժամը 06:00-ից մինչև 20:00-ն։