Գերմանիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու ևս երեք դեպք
Գերմանիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու ևս երեք դեպք

Գերմանիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու ևս երեք դեպք: Նրանցից երեքն էլ Բավարիայից են: Ինչպես հայտարարում են Գերմանիայի կառավարությունում, երեք վարակվածներն էլ աշխատում են նույն ընկերությունում:

Ինչպես հայտարարում են Գերմանիայի առողջապահության նախարարությունում, վարակը տարածել է նշված ընկերության աշխատակիցներից մեկը, ով իր հերթին վարակվել էր Չինաստանի քաղաքացուց:

Եվս 40 անձ, որոնք վարակվելու ռիսկի տակ են, գտնվում են հսկողության տակ: