Դոնալդ Թրամփը փոխհատուցման տեսքով կվճարի 2 միլիոն դոլլար
Դոնալդ Թրամփը փոխհատուցման տեսքով կվճարի 2 միլիոն դոլլար

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը փոխհատուցման տեսքով կվճարի երկու միլիոն դոլլար: Գործը վերաբերում է նրա բարեգործական կազմակերպությանը, որը բարեգործության արդյունքում հավաքված գումարը փոխանցել է Թրամփի 2016 նախընտրական շտաբին:

Նյու Յորքի գերագույն դատարանի որոշմամբ, շտաբին այս գումարը փոխանցելն օրինախախտում էր, սակայն հաշվի առնելով, որ նախընտրական շտաբը նշված գումարն օգտագործել է բարեգործական նպատակների համար, դատավորը դատախազության կողմից սկզբում պահանջված 2.8 միլիոն դոլլարի փոխարեն Թրամփին պարտավորեցրել է փոխհատուցման տեսքով վճարել ընդամենը երկու միլիոն դոլլար: