Այսօրվա տվյալներով, կորոնավիրուսով վարակված պացիենտներից 15-ի վիճակը ծանր է, իսկ երեքի վիճակը ծայրահեղ ծանր
Այսօրվա տվյալներով, կորոնավիրուսով վարակված պացիենտներից 15-ի վիճակը ծանր է, իսկ երեքի վիճակը ծայրահեղ ծանր

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն, Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, այս պահին կովիդ կենտրոններում բուժվող 251 պացիենտից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ 15-ի վիճակը գնահատվում է ծանր:

Ինչ վերաբերում է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցին, ապա Էզուգբաիայի խոսքով, կլինիկա է մտցվել 6 նոր վարակակիր: Նրա խոսքով, այս պահին ծանր վիճակում է մեկ պացիենտ, մնացածների վիճակը համեմատաբար կայուն է:

Հիշեցնենք, որ վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 38 նոր դեպք, ապաքինվել է 17 մարդ: