Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 30 միլիոնը
Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 30 միլիոնը

Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 30 միլիոնը: Այս մասին հայտնում է Ջոնս Հոփքինսի համալսարանը:

Համավարակի ընթացքում գլոբալ մասշտաբով «կովիդ 19»-ից մահացել է 943 հազար մարդ:

Վարակվածների թվով աշխարհում առաջին տեղում է Ամերիկայի Միացյալ Նահանգները, որտեղ գրանցվել է վարակման 6,6 միլիոն դեպք: Երկրորդ տեղում Հնդկաստանն է, իսկ երրորդում ՝ Բրազիլիան: