Առաջիկայում Վրաստանում կմեկնարկի կորոնավիրուսի լայնամասշտաբ հետազոտություն. Առողջապահության նախարար

Շուտով Վրաստանում կմեկնարկի կորոնավիրուսի լայնամասշտաբ հետազոտություն, որպեսզի բացահայտվեն բոլոր այն հնարավոր պացիենտները, ովքեր վարակված են եղել առանց ախտանշանների,- այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն՝ կառավարության վարչությունում նիստի ավարտից հետո անցկացված մամլո ասուլիսին:

Նրա խոսքով, Վրաստանում առկա համաճարակային վիճակը կայուն է, սակայն ուշագրավ:

Բացի այդ, Տիկարաձեն քաղաքացիներին կոչ է արել, ենթարկվել համաճարակաբանների կողմից տրված հանձնարարականներին:

«Այսօրվա համաճարակային վիճակը ուշագրավ է, սակայն կայուն, քանի որ մեր կողմից կառավարելի է: Մեկ անգամ ևս կոչ եմ անում քաղաքացիներին, ենթարկվել կանոններին, քանի որ գիտենք, որ կան որոշ շրջաններ, որտեղ մեր քաղաքացիների հետ համագործակցությունը շատ է բարդանում, որը պարտադիր կազդի վարակի արձանագրման վրա»,- հայտարարել է Տիկարաձեն: