ԱՄՆ-ում արձանագրվել է կորոնավիրուսի 46 808 նոր դեպք
ԱՄՆ-ում արձանագրվել է կորոնավիրուսի 46 808 նոր դեպք

Ամերիկայի Միացյալ Նահանգներում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 46 808 նոր դեպք: Մահացել է 1074 մարդ: Տեղեկությունը տարածում է Ջոնս Հոփքինսի համալսարանը:

ԱՄՆ-ում կորոնավիրուս է ախտորոշված ավելի քան 5 միլիոն 141 հազար մարդու մոտ:

Մահացել է ավելի քան 164 հազար մարդ:

ԱՄՆ-ը աշխարհում առաջին տեղում է կորոնավիրուսից մահացության և վարակակիրների թվով: