ԱՄՆ-ում անց է կացվելու կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին կլինիկական փորձարկումները
ԱՄՆ-ում անց է կացվելու կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին կլինիկական փորձարկումները

ԱՄՆ-ում անց է կացվելու կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին կլինիկական փորձարկումը: Այս մասին հայտնում է «Associated Press»-ը:

Փորձարկումները ֆինանսավորվում է ԱՄՆ-ի առողջապահության ազգային ինստիտուտի կողմից և անց են կացվելու Վաշինգտոնում:

Փորձարկումները կատարվելու են 45 երիտասարդ կամավորների վրա, նրանց ներարկելու են պատվաստանյութի տարբեր չափաբաժիններ: Տարածված լրատվությամբ, կամավորները կորոնավիրուսով չեն վարակվի, քանզի պատվաստանյութը վարակ չի պարունակում: Թեստի նպատակն է հաստատել, որ պատվաստանյութը չունի կյանքի համար վտանգավոր կողմնակի բարդություններ:

Առողջապահության ազգային ինստիտուտի ներկայացուցիչները նշում են, որ պատվաստանյութերի ամբողջական թեստը կտևի մեկ տարուց մինչև 18 ամիս: