ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հետազոտությամբ, ի տարբերություն կովիդից ապաքինված անձանց, պատվաստվածների իմունիտետը հինգ անգամ ավելի արդյունավետ է
ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հետազոտությամբ, ի տարբերություն կովիդից ապաքինված անձանց, պատվաստվածների իմունիտետը հինգ անգամ ավելի արդյունավետ է

ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ուսումնասիրության համաձայն, կովիդից ապաքինված, չպատվաստված մարդիկ, 5 անգամ ավելի շատ ունեն հոսպիտալացման կարիք, քան պատվաստվածները։

Հետազոտության հեղինակները ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հետազոտողներն են։ Նրանց ուսումնասիրության նպատակն էր պարզել, թե որքան ուժեղ է օրգանիզմի իմունիտետը կովիդ 19-ից հետո՝ համեմատած պատվաստված մարդկանց իմունիտետի հետ։

Պարզվել է, որ պատվաստված մարդկանց մոտ արտադրվող իմունիտետը 5 անգամ ավելի արդյունավետ է, քան չպատվաստված կովիդից ապաքինված անձանց մոտ:

Հետազոտության ընթացքում հեղինակները համեմատել են ԱՄՆ-ի իննը նահանգների 187 հիվանդանոցների հիվանդների տվյալները: 2021 թվականի հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ընդհանուր առմամբ 200 000 մարդ ուղեգրվել է այս հիվանդանոցներ՝ կովիդ 19-ի ախտանիշներով։

Հետազոտողները ընտրել են 18 տարեկանից բարձր անձանց, ովքեր ունեցել են կովիդ 19: Նրանց մի մասը պատվաստվել է 3-6 ամիս առաջ, իսկ մյուս մասը նույն ժամանակահատվածում տեղափոխվել է «Կովիդ-19»-ի ախտանիշով։ Ընդհանուր առմամբ այս չափանիշներին համապատասխանում էր 7 348 հիվանդ:

Նրանցից 1020-ը եղել են անձինք, ովքեր կովիդն անց են կացրել չպատվաստված վիճակում, իսկ 6328-ը՝ ամբողջությամբ պատվաստված էր և նախկինում չէր անցկացրել վարակը։

Այս խմբերի ուսումնասիրության ժամանակ հետազոտողները պարզել են, որ ՊՇՌ թեստով վարակը հաստատվել է 324 լիովին պատվաստվածների (5.1%) և 89 կովիդից ապաքինվածների (8.7%) մոտ:

Այսպիսով, հետազոտողները եզրակացնում են, որ կովիդ-19-ի ախտանիշներով հոսպիտալացված մեծահասակների շրջանում իմունիտետն ավելի ակտիվ է պատվաստվածներում, քան կովիդից ապաքինվածների մոտ:

Հետազոտողները նշում են, որ կան մի քանի գործոններ, որոնք պետք է հաշվի առնել: Դրանց թվում է այն փաստը, որ պատվաստված մարդիկ ավելի քիչ են կատարում կովիդ-19-ի թեստավորում, և հնարավոր է, որ որոշ պատվաստվածներ նախկինում անց են կացրել վարակը։

Այնուամենայնիվ, հետազոտողները նշում են, որ իրենց ուսումնասիրության մեջ ներառվել են միայն mRNA-ի տեխնոլոգիաներով ստեղծված պատվաստանյութերով պատվաստվածները:

Թողնել մեկնաբանություն