Աջարիայում հետազոտված 514 անձի մոտ կորոնավիրուս չի հաստատվել
Աջարիայում հետազոտված 514 անձի մոտ կորոնավիրուս չի հաստատվել

Անցած գիշեր Բաթումիի լաբորատորիաներում կորոնավիրուսի վրա հետազոտվել է 514 մարդ:

Աջարիայի առողջապահության նախարարության հաղորդմամբ, բոլոր թեստերի պատասխանները բացասական են:

Բացի այդ, այսպես կոչված տենդի կենտրոններում մնում է 26 մարդ, որոնց անալիզի պատասխանները հայտնի կդառնան օրվա վերջում:

Հինգ վարակված շարունակում են մնալ Բաթումիի հանրապետական ​​հիվանդանոցում, նրանց վիճակը կայուն է:

Աջարիայում կորոնավիրուսի վրա հետազոտվել է 23 996 մարդ:

Այսօրվա տվյալներով, տարածաշրջանում բացված կարանտինային տարածքներում մնում է 2075 , իսկ ինքնամեկուսացման մեջ 9593 մարդ: