Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 57 նոր դեպք, ապաքինվել է 20 պացիենտ
Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 57 նոր դեպք, ապաքինվել է 20 պացիենտ

Աջարիայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 57 նոր դեպք, ապաքինվել է 20 պացիենտ: Մինչ օրս ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 36 166:

Աջարիայի առողջապահության նախարարության փոխանցմամբ, կլինիկայից դուրս է գրվել 6 պացիենտ: Շրջանում երկու վարակակիր պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է, նրանք միացված են արհեստական շնչառության սարքին:

Աջարիայի առողջապահության նախարարության համաձայն, կլինիկաներում բուժում է ստանում 217 պացիենտ, կովիդ-հյուրանոցներում՝ 85-ը, առցանց-կլինիկայում՝ 201-ը: