Թրամփն ապագայում Կիմ Չեն Ինի հետ ընկերանալու հույս է հայտնել
Թրամփն ապագայում Կիմ Չեն Ինի հետ ընկերանալու հույս է հայտնել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում հայտարարել է, որ ապագայում հույս ունի դառնալ իր հյուսիսկորեացի գործընկերոջ ընկերը։

«Ինչու՞ է Կիմ Չեն Ինն ինձ անվանում ծեր, չէ՞ որ ես երբեք նրան չեմ անվանել կարճահասակ կամ գեր։ Ես փորձում եմ նրա համար ընկեր դառնալ, և հավանաբար, դա երբևէ կստացվի»,-գրել է Թրամփը։

2017 թվականի սեպտեմբերը նշանավորվել է ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև հարաբերությունների վատթարացմամբ։ Պետությունների ղեկավարները փոխանակվել են վիրավորանքներով։ Կիմը Թրամփին անվանել էր «խելքը թռցրած ծերուկ», իսկ վերջինս նրան անվանել էր «հրթիռ-մարդ»։