Զուգդիդում կորոնավիրուսի վրա հետազոտած 404 անձի մոտ վարակը չի հաստատվել
Հանրային առողջապահության Զուգդիդի կենտրոնի տեղեկությամբ, Զուգդիդի ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորատորիայում կորոնավիրուսի վրա հետազոտել են 404 կենսաբանական նմուշ: Բոլոր պատասխանները բացասական են:
Հետազոտվել են տենդի կենտրոններում գտնվող պացիենտները, բուժանձնակազմի անդամները, ՆԳՆ-ի աշխատակիցները, Փոթիի նավահանգստի աշխատակիցները և բեռնատարի վարորդները:
Դրա հետ մեկտեղ հետազոտել են կարանտինում և ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց: