Հանրային առողջապահության Զուգդիդի կենտրոնի տեղեկությամբ, Զուգդիդի ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորատորիայում կորոնավիրուսի վրա հետազոտել են 413 կենսաբանական նմուշ:
Այստեղից 7 նմուշ պատկանում էր «տենդի կենտրոնների» պացիենտներին, 321-ը բուժանձնակազմին, 20-ը կարանտինային տարածքից էր, չորսը ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց, վեց նմուշ պատկանում էր ՆԳՆ-ի աշխատակիցներին, 42-ը վարորդներին, իսկ 13-ը դիալիզի վրա գտնվող անձանց:
Բոլոր պատասխանները բացասական են: Հետևաբար, կորոնավիրուս ոչ մեկի մոտ չի հաստատվել: