Զուգդիդում հետազոտել են 33 քաղաքացու, ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի հաստատվել
Հանրային առողջապահության Զուգդիդի կենտրոնի տվյալներով, Զուգդիդի ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորատորիայում հետազոտել են 33 անձի կենսաբանական նմուշ: Ոչ մեկի մոտ վարակ չի հաստատվել:
Ինչպես հայտարարել են Զուգդիդիի հանրային առողջապահության կենտրոնում, հետազոտվածների թվում են բժշկական ոլորտի չորս ներկայացուցիչներ, բեռնատարի երկու վարորդ և դիալիզով հիվանդներ: Հետազոտվել են նաև ինքնամեկուսացման ռեժիմում և կարանտինում գտնվող քաղաքացիներ: