Զուգդիդիում հետազոտված 94 անձանցից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել
Հանրային առողջապահության Զուգդիդիի կենտրոնի փոխանցմամբ, Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորատորիայում հետազոտել են 94 անձի կենսաբանական նմուշ: Ոչ մեկի դեպքում կորոնավիրուս չի ախտորոշվել:
Հետազոտված քաղաքացիների թվում է տենդի կենտրոնների 12 պացիենտ, բժշկական ոլորտի 28 ներկայացուցիչ, ՆԳՆ-ի 34 աշխատակից և դիալիզ անցնող երկու անձ:
Բացի այդ, Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորատորիայում հետազոտել կարանտինից 4 և ինքնամեկուսացման վայրից՝ 2 հոգու: