Զուգդիդիում հետազոտված 89 անձանցից ոչ մեկի դեպքում կորոնավիրուս չի ախտորոշվել
Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորատորիայում հետազոտել են 89 անձի կենսաբանական նմուշ և բոլոր պատասխանները եղել են բացասական:
Հանրային առողջապահության Զուգդիդիի կենտրոնի փոխանցմամբ, հետազոտվել է տենդի կենտրոնի 16 պացիենտ, բուժանձնակազմի 37 անդամ, ինքնամեկուսացման մեջ գտնվող մեկ անձ, ՆԳՆ-ի 18 աշխատակից, հինգ վարորդ և դիալիզ անցնող 12 անձ: