Զուգդիդիում հետազոտված 79 անձանցից ոչ մեկի դեպքում կորոնավիրուս չի ախտորոշվել
Հանրային առողջապահության Զուգդիդիի կենտրոնի փոխանցմամբ, Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորատորիայում հետազոտվել է 79 անձի կենսաբանական նմուշ: Բոլոր պատասխանները բացասական են:
Հետազոտվածների թվում է տենդի կենտրոնի 10 պացիենտ, բժշկական ոլորտի 29 ներկայացուցիչ, ներքին գործերի նախարարության 6 աշխատակից, դիալիզ անցնող 10 անձ և համաճարակային պայթյունի օջախում գտնվող 7 քաղաքացի:
Բացի այդ, կորոնավիրուսի թեստ է հանձնել ինքնամեկուսացման վայրից մեկ անձ և կարանտինից 15 անձ: