Զուգդիդիում հետազոտված 442 անձանցից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել
Զուգդիդիի հանրային առողջապահության կենտրոնի փոխանցմամբ, օգոստոսի 21-ին Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորատորիա է ուղարկվել 685 անձի կենսաբանական նմուշ: Այդ թվում, 491-ը՝ Մեստիայի մունիցիպալիտետից:
Այս պահի դրությամբ, հետազոտվել է 442 նմուշը, այստեղից 19-ը տենդի կենտրոնի պացիենտ է, 62-ը՝ բուժանձնակազմի անդամ, 230-ը՝ կարանտինից, 16-ը՝ ինքնամեկուսացման վայրից, ՆԳՆ-ի 67 աշխատակից, 15 վարորդ, համաճարակային պայթյունի օջախում գտնվող 9 անձ, հաստատված դեպքի շփման շրջանակից 24 անդամ: Բոլոր 442-ի պատասխանները բացասական են:
Մեստիայից վերցված 243 նմուշները կհետազոտվեն այսօր: