Զուգդիդիում հետազոտված 272 անձանցից ոչ մեկի դեպքում կորոնավիրուս չի ախտորոշվել
Հանրային առողջապահության Զուգդիդիի կենտրոնի փոխանցմամբ, Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորատորիայում հետազոտվել է 272 անձի կենսաբանական նմուշ: Բոլոր պատասխանները եղել են բացասական:
Հետազոտվածների թվում է տենդի կենտրոնների 15 պացիենտ, բժշկական ոլորտի 43 ներկայացուցիչ, ՆԳՆ-ի 143 աշխատակից, երեք վարորդ, համաճարակային պայթյունի օջախում գտնվող 11 անձ:
Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորատորիայում հետազոտվել է նաև կարանտինից 47, իսկ ինքնամեկուսացման վայրից՝ 10 քաղաքացի: