Զուգդիդիում հետազոտված 259 անձանցից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել
Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորատորիայում հետազոտել են 259 անձի կենսաբանական նմուշ:
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Սամեգրելո-Զեմո Սվանեթիի բաժնի փոխանցմամբ, հետազոտվել է տենդի կենտրոնի 17 պացիենտ, բուժանձնակազմի 33 անդամ, կարանտինում գտնվող 8 անձ, ՆԳՆ-ի 166 աշխատակից և 35 վարորդ:
Նրանց փոխանցմամբ, հետազոտված 259 անձանցից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել: