Զուգդիդիում հետազոտված 141 անձանցից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել
Հանրային առողջապահության Զուգդիդիի կենտրոնի փոխանցմամբ, Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորատորիայում հետազոտվել է 141 անձի կենսաբանական նմուշ:
Հետազոտված անձանց թվում է տենդի կենտրոնի 17 պացիենտ, բուժանձնակազմի 27 անդամ, ներքին գործերի նախարարության 80 աշխատակից, երեք վարորդ և հաստատված դեպքի շփման շրջանակից մեկ անձ:
Բացի այդ, Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորատորիայում հետազոտել են կարանտինային ռեժիմից 11 անձի և ինքնամեկուսացման մեջ գտնվող երկու հոգու: