Զուգդիդիում հետազոտել են 227 անձի կենսաբանական նմուշ և բոլոր պատասխանները բացասական են
Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորատորիայում հետազոտել են 227 անձի կենսաբանական նմուշ և բոլոր պատասխանները բացասական են: Ոչ մեկի դեպքում կորոնավիրուս չի ախտորոշվել:
Հանրային առողջապահության Զուգդիդիի կենտրոնի փոխանցմամբ, հետազոտվածների թվում է տենդի կենտրոնի 22 պացիենտ, բուժանձնակազմի 76 անդամ, ինքնամեկուսացման մեջ գտնվող 5 մարդ, ՆԳՆ-ի 11 աշխատակից և 13 վարորդ: