Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորատորիայում հետազոտել են 186 անձի կենսաբանական նմուշ, բոլոր պատասխանները եղել են բացասական, նրանց մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել:
Զուգդիդիի հանրային առողջապահության կենտրոնի փոխանցմամբ, հետազոտված անձանցիցի 14-ը տենդի կենտրոնների պացիենտ է, 40-ը՝ բուժանձնակազմի անդամ, երեքը՝ կարանտինային տարածքից, 7-ը՝ ինքնամեկուսացման վայրից, հետազոտվել է նաև ներքին գործերի նախարարության 119 աշխատակցի և երեք վարորդի կենսաբանական նմուշ: