Զուգդիդիում հաստատվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք
Զուգդիդիում հաստատվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք

Զուգդիդի ինֆեկցիոն հիվանդանոցում 56 մարդուց կորոնավիրուսի հետազոտություն է անցկացրել, որոնցից երկուսի պատասխանը դրական է: Վարակակիրները նույն ընտանիքի երիտասարդ կին և տղամարդ են: Նրանք զուգդիդցի 42-ամյա վարակակիր տղամարդու մերձավոր ազգականներն են: Երկուսն էլ նախօրեին տեղափոխվել էին Անակլիա-Գանմուխուրի կարանտինային տարածք:

Ավելի վաղ կորոնավիրուս էր հաստատվել զուգդիդցի տղամարդու ընտանիքից երեք անդամի՝ մոր և երկու մանկահասկ երեխայի մոտ: Վարակված տղամարդուն Ռուխի հիվանդանոցից տեղափոխել են Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց: Մյուսները շարունակում են բուժում ստանալ Ռուխի հիվանդանոցում:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսով երկու նոր պացիենտին, այս գիշեր կարանտինային տարածքիգ տեղափոխել են Ռուխի հիվանդանոց: