Զուգդիդիում արձանագրվել է կորոնավիրուսի մեկ դեպք, վարակվածը 60 տարեկան վարորդ է
Զուգդիդիի հանրային առողջապահության կենտրոնի փոխանցմամբ, Զուգդիդիում արձանագրվել է կորոնավիրուսի մեկ դեպք:
Կենտրոնի տեղեկությամբ, Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոցում անցկացվել է 292 թեստ: Այդ թվում, տենդի կենտրոնից 19 պացիենտ, բուժանձնակազմի 18 անդամ, կարանտինում գտնվող 9 անձ, ՆԳՆ-ի 240 աշխատակից, դիալիզ անցկացնող մեկ պացիենտ, հինգ վարորդ: Թեստավորման արդյունքում արձանագրվել է 291 բացասական և մեկ՝ դրական պատասխան:
Կորոնավիրուս է ախտորոշվել վարորդի մոտ, ով բուժում էր անցնում Ռուխիի կլինիկայում: Նա մինչև 60 տարեկան տղամարդ է Շիդա Քարթլիից, ով գտնվում էր Զուգդիդիում: