Զուգդիդիում 298 անձի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել
Զուգդիդիում 298 անձի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել

Հանրային առողջապահության կենտրոնի փոխանցմամբ, Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորատորիայում հետազոտվել է 298 անձի կենսաբանական նմուշ, բոլոր պատասխանները եղել են բացասական:

«298 թեստից տենդի կենտրոնների պացիենտ է եղել 11-ը, բուժանձնակազմի անդամ՝ 64-ը, նրանցից 188-ը եղել է ՆԳՆ-ի աշխատակից, 26-ը՝ վարորդ, 7-ը եղել է կարանտինի տարածքից, ինչպես նաև երկուսը՝ դիալիզ ստացող պացիենտ»,- հայտարարել է հանրային առողջապահության կենտրոնում: