Զուգդիդիի լաբորատորիայում հետազոտված 645 անձի, այդ թվում Մեստիայից 498 նմուշի պատասխանները բացասական են
Հանրային առողջապահության Զուգդիդիի կենտրոնի փոխանցմամբ, Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորատորիայում վերջին մեկ օրում հետազոտվել է 645 անձի կենսաբանական նմուշ, այդ թվում, 498 նմուշ վերցվել է Մեստիայի մունիցիպալիտետում: Ոչ մեկի դեպքում կորոնավիրուս չի ախտորոշվել:
Կենտրոնի տեղեկությամբ, հետազոտվել է 147 նմուշ տարբեր շրջաններից, այդ թվում, հետազոտվել է տենդի կենտրոնի 16 պացիենտ, բուժանձնակազմի 70 անդամ, կարանտինից 17 անձ, ինքնամեկուսացման վայրից մեկ անձ, ՆԳՆ-ի 32 աշխատակից, հինգ վարորդ: Նրանց հետազոտության արդյունքները ևս բացասական են: