Զուգդիդիի լաբորատորիայում հետազոտված 292 անձանցից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել
Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորատորիայում հետազոտել են 292 անձի կենսաբանական նմուշ, բոլոր պատասխանները եղել են բացասական:
Զուգդիդիի հանրային առողջապահության կենտրոնի փոխանցմամբ, հետազոտվել է տենդի կենտրոնի 8 պացիենտ, բուժանձնակազմի 54 անդամ, ՆԳՆ-ի 188 աշխատակից, կարանտինում գտնվող 11 անձ, ինքնամեկուսացման մեջ գտնվող 6 մարդ, երկու վարորդ, ինչպես նաև դիալիզ անցնող 23 պացիենտ: