Զուգդիդիի լաբորատորիայում հետազոտել են 311 անձի կենսաբանական նմուշ, բոլոր պատասխանները եղել են բացասական
Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորատորիայում հետազոտել են 311 անձի կենսաբանական նմուշ, բոլոր պատասխանները եղել են բացասական:
Հանրային առողջապահության Զուգդիդիի կենտրոնի փոխանցմամբ, հետազոտվածների թվում է 180 անձ Մեստիայից:
Ինչ վերաբերում է մնացած նմուշներին, դրանք վերցվել են այլ շրջաններից, այդ թվում են տենդի կենտրոնների 9 պացիենտ, բուժանձնակազմի 7 անդամ, կարանտինից 79 մարդ, ինքնամեկուսացման մեջ գտնվող 3 անձ, ՆԳՆ-ի 4 աշխատակից, համաճարակային պայթյունի օջախում գտնվող 29 անձ: