Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոցում հետազոտվել է 185 անձի կենսաբանական նմուշ, ոչ մեկի դեպքում կորոնավիրուս չի ախտորոշվել
Զուգդիդիի հանրային առողջապահության կենտրոնի փոխանցմամբ, Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորատորիայում հետազոտվել է 185 անձի կենսաբանական նմուշ: Բոլոր թեստերի պատասխանները բացասական են:
Հետազոտված անձանցից 15-ը եղել է տենդի կենտրոնների պացիենտ, 63-ը՝ շրջանի բուժանձնակազմի անդամ, երեքը՝ կարանտինից, 17-ը՝ դիալիզ իրականացնող պացիենտ, 20-ը՝ Փոթիի մաքսատան աշխատակից, 7-ը՝ ինքնամեկուսացման մեջ գտնվող անձ, իսկ 60-ը՝ միջազգային փոխադրումների վարորդ:
Նրանցից ոչ մեկի դեպքում կորոնավիրուս չի ախտորոշվել: