Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոցում հետազոտված 270 անձանցից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել
Հանրային առողջապահության Զուգդիդիի կենտրոնի փոխանցմամբ, Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորատորիայում հետազոտվել է 270 անձի կենսաբանական նմուշ:
Հետազոտված անձանց թվում էր. Տենդի կենտրոնների 19 պացիենտ, բուժանձնակազմի 63 ներկայացուցիչ, 24 վարորդ, ՆԳՆ-ի 158 աշխատակից, երեք անձ կարանտինային տարածքից, ինքնամեկուսացման վայրից մեկ անձ և Փոթիի մաքսակետի երկու աշխատակից:
Նրանցից ոչ մեկի դեպքում կորոնավիրուս չի ախտորոշվել: