Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոցում հետազոտել են 332 անձի, ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել
Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոցում հետազոտել են 332 անձի, ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել

Զուգդիդիի հանրային առողջապահության կենտրոնի փոխանցմամբ, Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորատորիայում հետազոտել են 332 անձի կենսաբանական նմուշ: Բոլոր պատասխանները բացասական են:

Հետազոտված անձանց թվում է տենդի կենտրոնների 12 պացիենտ, 37-ը բուժանձնակազմի անդամ է, 250-ը՝ ՆԳՆ-ի աշխատակից, հինգը՝ բեռնատարի վարորդ, իսկ 28-ը՝ դիալիզ անցնող պացիենտ: