Զուգդիդիի հանրային առողջապահության կենտրոնի փոխանցմամբ, Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորատորիայում հետազոտվել է 207 անձի կենսաբանական նմուշ: Բոլոր պատասխանները եղել են բացասական:
207 թեստից 9-ը տենդի կենտրոնների պացիենտներ էին, 84-ը՝ շրջանի բուժանձնակազմը, 56-ը՝ վարորդ, 43-ը՝ Փոթիի մաքսատան աշխատակից, 2-ը՝ դիալիզ անցկացնող պացիենտ, իսկ 13-ը՝ կարանտինային տարածքից: