Զուգդիդի լաբորատորիայում փորձարկել են 41 կենսաբանական նմուշ, 40-ի դեպքում պատասխանները բացասական են, իսկ մեկի դեպքում պատասխանը թույլ դրական է
Հանրային առողջապահության Զուգդիդի կենտրոնի տեղեկությամբ, Զուգդիդի ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորատորիայում կորոնավիրուսի վրա ‘որձարկել են 41 կենսաբանական նմուշ:
Մասնագետները հետազատոտել են տենդի կենտրոններում գտնվող պացիենտներին, բուժանձնակազմի անդամներին, կարանտինում և ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց, ինչպես նաև Ռուխիի հիվանդանոցում բուժվող մեկ պացիենտի:
Ռուխիի կլինիկայում գտնվող պացիենտի միջանկյալ հետազոտության պատասխանը թույլ դրական է, և նա կշարունակի բուժումը: Մնացած 40 պատասխանները բացասական են: