Զուգդիդի լաբորատորիայում հետազոտված 271 անձի մոտ կորոնավիրուս չի հաստատվել
Զուգդիդի ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորատորիայում կորոնավիրուսի վրա հետազոտել են 271 կենսաբանական նմուշ և բոլոր պատասխանները բացասական են:
Զուգդիդի հանրային առողջապահության կենտրոնի տեղեկությամբ, հետազոտվածների միջև 11-ը տենդի կենտրոնի պացիենտներն են, 32 մարդ շրջանում աշխատող բուժանձնակազմից, 10 մարդ կարանտինային տարածքից, 198 ներքին գործերի նախարարության աշխատակից և դիալիզի վրա գտնվող 19 անձ: