Զուգդիդի ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորատորիայում հետազոտվել է 254 անձի կենսաբանական նմուշ, բոլոր պատասխանները բացասական են
Հանրային առողջապահության Զուգդիդի կենտրոնի տեղեկությամբ, օգոստոսի 31-ին քաղաքի ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորատորիայում հետազոտվել է 254 կենսաբանական նմուշ: Այստեղից 21 նմուշ պատկանում էր տենդի կենտրոններում գտնվող անձանց: Բացի այդ հետազոտվել են բժշկական անձնակազմի անդամներ, կարանտինային տարածքներում և ինքնամեկուսացման մեջ գտնվող անձինք: Հետազոտվել է նաև ներքին գործերի նախարարության 138 աշխատակից, չորս վարորդ:
Հանրային առողջապահության Զուգդիդի կենտրոնի տեղեկությամբ, բոլոր պատասխանները բացասական են: