Ժամը 10:00-ի տվյալներով, Ախալցխայում քվեարկել է 2655 ընտրող
Ժամը 10:00-ի տվյալներով, Ախալցխայում քվեարկել է 2655 ընտրող

Ախալցխայի 37-րդ ընտրատարածքի ընտրական հանձնաժողովի նախագահ Թեա Գավաշելիի փոխանցմամբ, ժամը 10:00-ի տվյալներով, Ախալցխայում քվեարկել է 2655 ընտրող:

Նրա խոսքով, ընտրություններն ընթանում են հանգիստ միջավայրում:

«Ժամը 10:00-ի տվյալներով, 2655 ընտրող մասնակցել է ընտրություններին, ընտրությունների ակտիվությունը կազմել է 8 տոկոս: Ընտրություններն ընթանում են հանգիստ միջավայրում: Գործընթացային խախտումներ եղել են, աննշան և տեղում լուծվել են: Ընտրատարածքում բողոք չի գրանցվել»,- հայտարարել է Թեա Գավաշելին:

Վրաստանում ընթանում են 10-րդ գումարման խորհրդարանի ընտրությունները: Խորհրդարանական ընտրությունն առաջին անգամ անցկացվում են նոր ընտրական համակարգով: Ընտրողները 10-րդ գումարման խորհրդարանը կընտրեն չորս տարի ժամկետով, խառը համակարգով՝ 120 պատգամավոր կընտրվի համամասնական, իսկ 30-ը՝ մեծամասնական համակարգով: 30 մեծամասնական ընտրատարածքից 8-ը մայրաքաղաքում է, 22-ը՝ շրջաններում: