Վրաստանում խորհրդարանական ընտրությունները անց են կացվում նոր, 120/30 ընտրական համակարգով
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները անց են կացվում նոր, 120/30 ընտրական համակարգով

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները առաջին անգամ անց են կացվում նոր ընտրական համակարգով: Ընտրողները 10-րդ գումարման խորհրդարանը կընտրեն չորս տարի ժամկետով, խառը համակարգով՝ 120 պատգամավոր կընտրվի համամասնական, իսկ 30-ը՝ մեծամասնական համակարգով:

Մեծամասնական 30 ընտրաշրջանից 8-ը մայրաքաղաքում է, 22-ը տարածաշրջանների մասշտաբով:

Օրենսդրական մարմինը 120/30-ի վրա ընտրական մոդելի մասին սահմանադրական փոփոխությունները հաստատել է ընթացիկ տարվա գարնանային նստաշրջանում, որը նույնպես սահմանել է կուսակցության ֆինանսավորման կարգը, ընտրական պատնեշը, այսպես կոչված 40 տոկոսանոց փականի համակարգը, որի համաձայն խորհրդարանական մեծամասնության ձեռքբերումը և կառավարության անկախ ձևավորումը կկարողանա այն ընտրական բլոկը, որը համամասնական համակարգով կստանա ձայների ավելի քան 40 տոկոսը:

Նոր սահմանադրությունում կոնկրետացվել է, որ խորհրդարանական ընտրություններում ընտրական պատնեշը մեկ տոկոս է, սակայն ընտրական պատնեշը տարբերվող է ընտրական բլոկի համար: Մասնավորապես, ընտրական բլոկի համար պատնեշը կլինի այնքան, որքան կուսակցություն կլինի նրանում: Օրինակ, եթե բլոկում կլինի երեք կուսակցություն, ապա նրա համար ընտրական պատնեշը կլինի երեք տոկոս:

Բացի այդ, սահմանադրության համաձայն, 2020 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանը ամբողջությամբ կանցնի համամասնական ընտրական համակարգին, սակայն մինչ այդ արտահերթ ընտրությունների նշանակման դեպքում, ընտրությունները կանցկացվեն խառը համակարգով:

Վրաստանում ընտրական համակարգի փոփոխմանը նախորդում էր մարտի 8-ի համաձայնությունը, որը ձեռք է բերվել «Վրացական երազանքի» և ընդդիմադիր կուսակցությունների միջև: Բանակցություններին ներգրավված են եղել նաև դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները: Սահմանադրական փոփոխություններին քվեարկությանը ջեն աջակցել «Ազգային շարժում» և «Եվրոպական Վրաստան» կուսակցությունները, սակայն իշխող թիմը փոփոխությունները հաստատել է անկախ պատգամավորների և «Հայրենասերների դաշինքի» անդամների աջակցությամբ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, 2020 թվականի հոկտեմբերի 31-ի ընտրությունների համար գրանցված է 3 526 023 ընտրող: Այդ թվում, արտերկրում – 14 170, իսկ Վրաստանում – 3 511 853: