Վրաստանում ընթանում են խորհրդարանական ընտրություններ
Վրաստանում ընթանում են խորհրդարանական ընտրություններ

Վրաստանում ընթանում են 10-րդ գումարման խորհրդարանի ընտրությունները:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, 2020 թվականի հոկտեմբերի 31-ի ընտրությունների համար գրանցված է 3 526 023 ընտրող: Այդ թվում, արտասահմանում 14 170, իսկ Վրաստանում՝ 3 511 853 ընտրող:

Ողջ երկրի մասշտաբով, քաղաքացիները կարող են քվեարկել 3 657 ընտրատղամասում: Արտասահմանում բացվել է 52 ընտրատեղամաս, այդ թվում՝ երկուսն Աֆղանստանում: Բացառության կարգով, պատժակատարողական հաստատություններում բացված է 11 հատուկ ընտրատեղամաս, իսկ կորոնավիրուսի համավարակը հաշվի առնելով, կարանտինային տարածքներում, ինքնամեկուսացման վայրերում և հիվանդանոցում գտնվող անձանց համար բացվել է 127 կովիդ-տեղամաս:

2020 թվականի հոկտեմբերի 31-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցում է ընտրական հանձնաժողովի կողմից գրանցված 50 քաղաքական սուբյեկտ: 30 մեծամասնական ընտրատարածքում 50 քաղաքական սուբյեկտի և քաղաքացիների նախաձեռնողական խմբի կողմից գրանցված է 500 մեծամասնական թեկնածու:

ԿԸՀ-ի տվյալներով, ընտրություններին մասնակցում են.

«Զվիադի ուղին» (Աստծո, ճշմարտության և երկրի համար) N43; «Հանուն սոցիալական արդարության» N34; «Վրաստան» N20; «Գիա Ժորժոլիանի – Վրաստանի սոցիալ-դեմոկրատներ» N46; «Իրակլի Օքրուաշվիլի – Հաղթական Վրաստան» N17; «Նոր ուժ» N23; «Թամազ Մեճիաուրին՝ միացյալ Վրաստանի համար» N7; «Բարեփոխիչներ» N42; «Գիրչի» N36; «Ժողովրդական կուսակցություն» N32; «Ջոնդի Բաղաթուրիա – վրացական թատերախումբ» N49; «Վրացական արմատներ» N28; «Վրաստանի ուժային վետերանների և հայրենասերների քաղաքական շարժում» N51; «Փոխիր Վրաստանը» N30; «Դավիթ Ճիճինաձեի ամբիոն» N4; «Նոր քրիստոնյա-դեմոկրատներ» N16; «Սպիտակներ» N1; «Զվիադ Ձիձիգուրի – Վրաստանի պահպանողական կուսակցություն» N47; Հայրենասերների շքանշան «Հայրենիք» N57; Էկա Բեսելիա – «Արդարության համար» N26; «Ընտրություն հայրենիքի համար» N48; «Գաչեչիլաձե – Կանաչների կուսակցություն» N9; «Նինո Բուրջանաձե Վրաստան-Ժողովրդավարական շարժում N3; «Ազգային-ժողովրդավարական շարժում» N45;

«Շարժում հանուն ազատ Վրաստանի» N12; «Ապագա Վրաստան» N6; «Լելո-Մամուկա Խազարաձե» N56; «Ալեկո Էլիսաշվիլի-քաղաքացիներ» N24; «Բեժան Գունավա – վրացական ընտրություն» «N14; «Ազատ Վրաստան (Կախա Կուկավա, Գիորգի Ծուլայա) N21,Գաղափար «N44; «Վրացական երթ-ազգային շարժում »N55; «Առաջադեմ Վրաստան» N50, «Շալվա Նաթելաշվիլի – Վրաստանի լեյբորիստական կուսակցություն» N10; «Աշխատավոր սոցիալիստների կուսակցություն» N11, «Ազգային-ժողովրդավար կուսակցություն» N33, «Ազատ ժողովրդավարներ» N25 «Սերգո Ջավախիձե- «Եվրատլանտյան վեկտոր» «N52; «Անա Ռեխվիաշվիլի – ժողովրդական շարժում քրիստոնյա-դեմոկրատներ» N54; «Վրաստանի զարգացման կուսակցություն» N60; «Ավանդապաշտներ» N53; «Դավիթ Թարխան-Մուրավի, Իրմա Ինաշվիլի – վրաց հայրենասերների դաշինք» N8; Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան N41; «Բակրաձե, Ուգուլավա, Բոկերիա – Եվրոպական Վրաստան – Ազատության շարժում» N2; «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը» N18; Ընտրական բլոկ «Միացյալ ազգային շարժում – Միացյալ ընդդիմություն» «Ուժը միասնության մեջ է »N5; Ընտրական բլոկ «Գիորգի Վաշաձե-ռազմավարությունը՝ շինարար» N27:

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները առաջին անգամ անցկացվում են նոր ընտրական համակարգով: Ընտրողները 10-րդ գումարման խորհրդարանը կընտրեն չորս տարի ժամկետով, խառը համակարգով՝ 120 պատգամավոր կընտրվի համամասնական, իսկ 30-ը՝ մեծամասնական համակարգով:

Խորհրդարանական մեծամասնություն և կառավարության ինքնուրույն ձևավորում կկարողանա այն ընտրական բլոկը, որը համամասնական համակարգով կստանա ձայների ավելի քան 40 տոկոսը: