Վրաստանի ժողովրդավարական համախմբման համար կոչ ենք անում բոլոր կուսակցություններին, ստանալ ընտրություններում ձեռք բերված մանդատները և մտնել խորհրդարան. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ
Վրաստանի ժողովրդավարական համախմբման համար կոչ ենք անում բոլոր կուսակցություններին, ստանալ ընտրություններում ձեռք բերված մանդատները և մտնել խորհրդարան. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ

Վրաստանի հարցով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Տիտուս Կորլատեանը և Կլաուդ Կեռնը կոչ են անում բոլոր քաղաքական կուսակցություններին, ստանալ ընտրություններում ձեռք բերված մանդատները և մտնել խորհրդարան, այս մասին ասված է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կայքում հրապարակված հայտարարության մեջ:

«Այս ընտրություններն ավարտվեցին բազմազան խորհրդարանով, որտեղ իշխող կուսակցությունը բախվելու է ուժեղ ընդդիմության, որը կապահովի համապատասխան խորհրդարանական դիտարկում: Միակ համապատասխան ֆորումը բանավեճի և տարբերվող քաղաքական տեսակետների քննարկումների համար՝ խորհրդարանն է:

Վրաստանի ժողովրդավարական համախմբման համար մենք բոլոր կուսակցություններին կոչ ենք անում ընդունել ընտրություններում ձեռք բերված մանդատները և մտնեն խորհրդարան: Մենք լիովին աջակցում ենք այս ընտրությունների կապակցությամբ միջազգային դիտորդական առաքելության եզրահանգմանը և ընդհանուր գնահատմանը, որի մաս էր կազմում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը: Մենք նշում ենք նաև գրանցված զգալի թերությունները, ներառյալ ընտրակեղծիքների վերաբերյալ մշտական մեղադրանքները, ինչպիսիք են վարչական ռեսուրսների չարաշահումը, ընտրողների և կուսակցական ակտիվիստների վրա ճնշումները: Այս մեղադրանքները լուրջ մտահոգության տեղիք են տալիս և դրանք պետք է հետաքննվեն թափանցիկ և արդար, պատասխանատու մարմինների կողմից: Ընտրական թերությունների համար անպատժելիության ընկալումը չպետք է լինի: Միևնույն ժամանակ, պետք է վերացվեն դիտորդների կողմից արձանագրված թերությունները: Նոր խորհրդարանն այս հարցում կարևոր դեր ունի», – ասված է հայտարարության մեջ: