Զազա Գախելաձեն ազատվել է Վրաստանի իշխանությունների և միջազգային գործընկերների համատեղ ջանքերի շնորհիվ. «Վրացական երազանք»
Զազա Գախելաձեն ազատվել է Վրաստանի իշխանությունների և միջազգային գործընկերների համատեղ ջանքերի շնորհիվ, – այս մասին գրված է «Վրացական երազանքի» թվիթերյան էջում:
«Վրացական երազանքը» նշում է, որ Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքների օկուպացիան պետք է ավարտվի:
«Վրաստանի քաղաքացի Զազա Գախելաձեն, որը ավելի քան մեկ տարի ձերբակալված էր Ռուսաստանի կողմից բռնազավթված Հարավային Օսիայի օկուպացիոն ուժերի կողմից, ազատ արձակվեց Վրաստանի իշխանությունների և Վրաստանի միջազգային գործընկերների համատեղ ջանքերի շնորհիվ: Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքների օկուպացիան պետք է ավարտվի», – ասված է «Վրացական երազանքի» հայտարարության մեջ: