Կորոնավիրուսի համար հայտարարված կարանտինի ռեժիմների արդյունքում Եվրոպայի երկրներում զգալիորեն կրճատվել է օդի աղտոտվածության մակարդակը:
Ազոտի երկօքսիդի մակարդակը նվազել է մոտ 50 տոկոսով, որը կապված է այն սահմանափակումների հետ, որոնք Եվրոպայի երկրները գործարկել են կորոնավիրուսի տարածումը կասեցնելու համար:
Օդի որակի բարելավումն ամենաշատը նկատելի է Ֆրանսիայում, Իսպանիայում և Իտալիայում, որտեղ գործում են կարանտինի ամենախիստ միջոցները: