Եվրոպայի կենտրոնական բանկը կորոնավիրուսի համավարակի հետևանքով էկոնոմիկային հասցված վնասի պատճառով, կհատկացնի 750 միլիարդ եվրո
Եվրոպայի կենտրոնական բանկը կորոնավիրուսի համավարակի հետևանքով էկոնոմիկային հասցված վնասի պատճառով, կհատկացնի 750 միլիարդ եվրո: Այս մասին նշված է կազմակերպության պաշտոնական կայքէջում հրապարակված տեղեկության մեջ:
Եվրոպայի կենտրոնական բանկը եվրագոտու շրջանակներում կվճարի պետական և ընկերությունների պարտքը, այդ թվում՝ Հունաստանի և Իտալիայի պարտքը:
Ինչպես նշել է Եվրոպայի կենտրոնական բանկի ղեկավար Քրիսթին Լագարդը սոցիալական ցանցում, ֆինանսական ինստիտուտը ամեն բան կանի, որպեսզի իր իրավասության շրջանակներում աջակցի եվրոյին:
Եվրոպայի կենտրոնական բանկի ծրագիրը հաշվի է առնված առնվազն մինչև 2020 թվականի ավարտը: