Եվրոպան համաճարակի ժամանակ Իտալիային միայնակ թողեց. Իտալիայի վարչապետ
Եվրոպան համաճարակի ժամանակ Իտալիային միայնակ թողեց. Իտալիայի վարչապետ

Ըստ Իտալիայի վարչապետ Ջուզեպե Քոնտեի, Եվրոպան համաճարակի ժամանակ Իտալիային միայնակ թողեց: Վարչապետը հայտարարությունն արել է գերմանական լրատվամիջոցների հետ հարցազրույցի ժամանակ:

Ըստ նրա, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ինքն է խոստովանել, որ հեռացել է Իտալիայից և ներողություն է խնդրել:  Քոնտեն իր հերթին բարձր է գնահատում Եվրահանձնաժողովի նախագահի այս քայլը:

«Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մեզ ամենամեծ ցնցումն է սպասվում: Եվրոպան պետք է պատշաճ կերպով արձագանքի այս մարտահրավերին: Դա հնարավոր է, եթե Եվրոպան քաջություն ցուցաբերի», – նշել է Իտալիայի վարչապետը: