Եվրոպան դեղամիջոցների և բժշկական հագեցվածության ծայրահեղ անբավարարության եզրին է
Եվրոպայի տարածաշրջանը դեղամիջոցների և բժշկական հագեցվածության ծայրահեղ անբավարարության եզրին է,- այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն, բժիշկ Հանս Հանրի Կլուգեն:
«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հետևում է դեղամիջոցների մատակարարման խախտման պոտենցիալ ռիսկին և կենտրոնացած է կենսական նշանակության դեղամիջոցների վրա, որոնք առաջնահերթ են առաջնային առողջապահության համար, այդ թվում՝ հակաբիոտիկներ, ցավազրկողներ, շաքարախտի, հիպերտոնիայի, ՁԻԱՀ-ի, թոքախտի բուժման համար նախատեսված դեղամիջոցներ»,- հայտարարել է Կլուգեն:
Ինչպես նշել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային տնօրենը, կազմակերպությունը լաբորատոր և բժշկական սարքավորումներ է ուղարկում երկրներին, որոնք դրա կարիքն ունեն:
«Մենք տեղեկացված ենք որոշակի դեֆիցիտի մասին և աշխատում ենք գործընկերների հետ, այդ խնդիրը վերացնելու առնչությամբ»,- հայտարարել է Հանս Հանրի Կլուգեն: